241 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 20:22

Հայաստանը 7 ներկայացուցիչ ունի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Հայաստանը 7 ներկայացուցիչ ունի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։

«Հայաստանն առաջնությունում ունի 7 ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանն առաջին տուրում հաղթանակ են տոնել, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել մրցաշարի 7-րդ  համար Մերի  Արաբիձեի  հետ, իսկ  Մարիա Գևորգյանը , Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվել են: 

Այսօր կայանալու են երկրորդ տուրի պարտիաները. Դանիելյանը մրցելու է Զեյնաբ Մամեդյարովայի (Ադրբեջան) հետ, Լիլիթ Մկրտչյանը՝ Ուլվիյա Ֆաթալիևայի (Ադրբեջան), Սարգսյանը՝ Տատյանա  Դորնբուշի (Մոնակո), Գաբոյանը՝  Նատալյա Բուկսայի (Ուկրաինա), Գևորգյանը՝  Ալեքսանդրա Տարասենկայի  (Բելառուս), Ղուկասյանը՝ Պետրոնելա Ալեքսանդրա  Պարաշիվի (Ռումինիա),  իսկ  Մարիամ Մկրտչյանը՝ Իննա Ագրեստի (Շվեդիա) հետ:

Մրցաշարին մասնակցում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։

Նշենք նաև, որ առաջնության գլխավոր մրցավարը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է»,-ասված է հաղորդագրությունում։