կարևոր
307 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 18:23

Հրդեհ Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում

Հրդեհ Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում

Օգոստոսի 10-ին, ժամը 12։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղ գյուղի կրակադաշտի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 16:20-ին: Այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար: