կարևոր
232 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 16:57

Հրդեհ Մյասնիկյան պողոտայում

Հրդեհ Մյասնիկյան պողոտայում

Օգոստոսի 10-ին, ժամը 15։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Տիտան Օիլ» ՍՊԸ-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին։ Այրվում են 1,5 հա բուսածածկույթ և Մյասնիկյան 57/3 հասցեում գտնվող չբնակեցված տան տանիքի փայտե ծածկը՝ մասամբ։