կարևոր
1009 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-10 15:58

ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել դատավորին՝ պատերազմին մասնակցած Տիգրան Ավետյանին չկալանավորելու համար

ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել դատավորին՝ պատերազմին մասնակցած Տիգրան Ավետյանին չկալանավորելու համար

Շիրակի մարզի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը ԲԴԽ-ի որոշմամբ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել առաջին իսկ օրերից միակ եղբոր հետ տարբեր ջոկատների, կանոնավոր բանակի կազմում Արցախյան պատերազմի ամենաթեժ մարտերին մասնակցած անձին կալանավորելու միջնորդությունը մերժելու համար։

Այդ անձին առաջադրված անհիմն մեղադրանքը, կալանավորման հիմքերի ու պայմանների բացակայությունը մի կողմ դրած, տղերք դուք հայ ե՞ք ընդհանրապես»։