կարևոր
415 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 14:45

Հունաստանում հրդեհների հետ կապված իրավիճակն աննախադեպ մասշտաբների աղետ են համարել․ մի քանի օրում երկրում շուրջ 600 հրդեհ է բռնկվել․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունաստանում հրդեհների հետ կապված իրավիճակն աննախադեպ մասշտաբների աղետ են համարել․ մի քանի օրում երկրում շուրջ 600 հրդեհ է բռնկվել․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունաստանը աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է ապրում, մի քանի օրվա ընթացքում երկրում 586 հրդեհ է բռնկվել, որոնք շատ դժվար է մարել աննախադեպ շոգի եւ երաշտի պատճառով, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Վերջին օրերն ամենածանրն են եղել մեր երկրի համար վերջին տասնամյակներում։ Մենք ամբողջ ուժով պայքարել և շարունակում ենք պայքարել կրակի դեմ։ Բայց մեր առջև աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է. մի քանի օրում Հունաստանում 586 հրդեհ է բռնկվել։ Հրդեհներ, որոնք աննախադեպ շոգի և երաշտի պատճառով հիմա շատ դժվար է մարել»,-ասել է երկրի վարչապետը։

Միաժամանակ, Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են Հունաստանին հրդեհի դեմ պայքարում, և ներողություն խնդրել հրդեհների հետևանքով իրենց տներն ու ունեցվածքը կորցրած համաքաղաքացիներից:

Նրա խոսքով՝ տնտեսության վերականգնման հիմնադրամից արդեն զգալի ռեսուրսներ են ստացվել անտառվերականգնման համար, առաջին հերթին Էվբեյում եւ Ատտիկայում: «Այսօր ես հաստատել եմ 500 մլն եվրոյի լրացուցիչ բյուջեն հատուկ այդ տարածաշրջանների համար։ Իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ եվրոպական օգնություն կլինի», - հայտնել է նա։

Միցոտակիսը նշել է, որ իշխանություններն արդեն սկսել են գրանցել վնասը, առաջին փոխհատուցումները կվճարվեն անմիջապես՝ միասնական էլեկտրոնային հարթակում պարզ դիմումի համաձայն։

Հունաստանի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ 10 հոգի ձերբակալվել է անտառներն ինչպես մտադրված, այնպես էլ հանկարծակի հրկիզելու կասկածանքով:

Ազգային պարկեր, անտառներ ու բնության գիրկ գնալու արգելքը Հունաստանում երկարացվել է մինչև օգոստոսի 13-ը: