կարևոր
301 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 12:55

«Հայաստան» խմբակցության թեկնածուն Վահե Հակոբյանն է

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն է: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Համոզված ենք, որ կունենանք ի դեմս ընդդիմության ներկայացուցչի, ակտիվ, բոլոր հնարավոր տեսակետները ներառող, քննարկումների կազմակերպման համար պատասխանտու հանձնաժողով և խորհրդարանական վերահսկողական գործառույթը կաշխատի ավելի արդյունավետ»,-ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը 2016- 2018 թվականներին եղել է Սյունիքի մարզպետ: 2018-2021 թվականներին եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ )ՓԲԸ խորհրդի անդամ, անդամակցությունը դադարեցրել է պատգամավոր ընտրվելուց հետո