կարևոր
142 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 12:46

Կիրթ ու կառուցողական համարել Ալիևին, հարցրե՞լ եք՝ ինչո՞ւ. պատերազմն ու արհավիրքն է կառուցողակա՞նը․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ծայրահեղ ամոթ է սուտ ասելը: Այս դահլիճում հնչեց հերթական անգամ մի սուտ, որը կարծում եմ՝ ուղղակի կապ ունի նաև 44-օրյա պատերազմի, բանակի ուժի, բանակի խնդիրների հետ: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թվականին բանակը գնդակահարել է մարդկանց, նման տիտանական մասշտաբի սուտ չի կարող լինել: Այստեղ նստած է պարոն Քոչարյանը, որը փաստահավաք խմբի անդամ է եղել, նրանից հետո կարելի է ասել՝ եկավ սասունխաչատրյանական ՀՔԾ, որը երեք տարի արել է ամեն ինչ, ինչ կարելի էր անել, որպեսզի հաճոյանար այս իշխանությանը: Նման բառ այնտեղ չկա, մի ասեք նման ստեր, այն էլ այն ամբիոնից, որը տարբեր բարձր բնութագրումներ է ստանում ձեզնից»: 

«Ձեզանից շատերը Շուշիում պարում էին, քեֆ էին անում։ Շուշին ազատագրելու պատմությունը շատ լավ վերընթերցեք։ Ուսումնասիրեք՝ ովքեր են մասնակցել Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությանը։ Ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, թե՛ Սեյրան Օհանյանի։ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ասում է՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շրջան է եղել, որ վիճակը բարդ է եղել, որ նույնիսկ նահանջ ենք ունեցել, հետո հաղթել ենք: Ճիշտ է ասում պարոն Քոչարյանը, ուղղակի երևի քաղաքական հայացքներով կաշկանդվածությամբ պայմանավորված ամբողջ ճշմարտությունը չի ասում: Օրինակ՝ չի ասում Արցախում այդ ժամանակ ինչ էր կատարվում, չի ասում, որ Արցախում այդ ժամանակ ձևավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե: Անդրանիկ Քոչարյանն այս ամբիոնից չի ուզում ասել, որ Պետական պաշտպանության կոմիտե նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, որը լինելով փաստացի Արցախի ղեկավար մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային»,-ասաց պատգամավորը։

Վերջինս խորհուրդ տվեց իշխանական պատգամավորներին հետաքրքրվել, թե ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանը կիրթ ու կառուցողական համարում մի մարդու, որն առնվազն ապրիլյան պատերազմից հետո երբեք չէր կարող լինել կիրթ ու կառուցողական։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։