կարևոր
2533 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-10 12:25

Գորիսի ընտրողների մոտ 70%-ը դիմել է գլխավոր դատախազին՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանքը անհապաղ վերացնելու մասին որոշում կայացնելու պահանջով

Գորիսի ընտրողների մոտ 70%-ը դիմել է գլխավոր դատախազին՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանքը անհապաղ վերացնելու մասին որոշում կայացնելու պահանջով

Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խմբի անդամ Զաքար Խոջաբաղյանը տեղեկացնում է, որ նախօրեին Գորիսում ավարտել են համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը։

«Հավաքված 9380 ստորագրություն (որտեղ ներառված չեն ոչ գորիսեցի բնակիչները) կուղարկվի Երևան՝ սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ ընտրություններին Գորիս խոշորացված համայնքում գրանցված 23580 ընտրողից ընտրություններին մասնակցել էր 13466 քաղաքացի, որը ներառում է նաև Գորիս համայնքում զինվորական ծառայություն անցնող (ոչ գորիսեցի) ընտրողներին։

Այսինքն, ներկա պահին Գորիս խոշորացված համայնքում ընտրության մասնակցած քաղաքացիների թվի մոտ 70%-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանքը անհապաղ վերացնելու մասին որոշում կայացնելու պահանջով՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ գոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունների համաձայն»։