կարևոր
322 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 10:53

Արցախի ԱԺ նախագահից ակնկալում եմ հրապարակային դիրքորոշում. Տիգրան Աբրահամյան

Արցախի ԱԺ նախագահից ակնկալում եմ հրապարակային դիրքորոշում. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ՀՀ ԱԺ նախագահը երեկ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նշեց, որ իր և Արցախի ԱԺ նախագահի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու մեր նախաձեռնությանը։ 

Փոխանցված կարծիքի հիման վրա չեմ ուզում դատողություններ անել, բայց եթե Արցախի ԱԺ նախագահը պաշտոնական ասելիք ունի, ապա ակնկալում եմ դրա վերաբերյալ հրապարակային դիրքորոշում։

Որոշակի նրբություններ հաշվի առնելով, թեմայի հետ կապված հրապարակային հարցադրումներ Արցախի իշխանություններին, մասնավորապես ԱԺ նախագահին չեմ արել, բայց եթե թեման շոշափվել է երկկողմ հանդիպումների տիրույթում, դիրքորոշում է արտահայտվել, ապա Արցախի ԱԺ նախագահը դրա մասին պետք է տեղեկացնի ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլ դրա նախաձեռնողներին ու սատարողներին»։