կարևոր
3139 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-10 10:47

Մեկնարկել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հոբելյանական 20-րդ բանակումը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Մեկնարկել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հոբելյանական 20-րդ բանակումը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Օգոստոսի 9-ին մեկնարկեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հոբելյանական 20-րդ բանակումը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից հայտնում են, որ մեկնարկային օրը հագեցած էր քննարկումներով, մարզական միջոցառումներով, ազգային երգ ու պարով։

Բանակման առաջին օրն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը։