կարևոր
1144 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-10 10:35

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ

Երեկ՝օգոստոսի 9-ին, Արցախի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուններ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում՝ տարհանվել է 1631 աճյուն: