կարևոր
1564 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-10 09:48

Մյասնիկյան պողոտայում վթար է եղել, վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել․ կա զոհ

Մյասնիկյան պողոտայում վթար է եղել, վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել․ կա զոհ

Օգոստոսի 9-ին, ժամը 02։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ–ից։

Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել։    

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ վրաերթի ենթարկված վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։