կարևոր
1072 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-10 09:38

Իշխանությունը պաշտոն կտա «նախկիններից» մնացած կոռումպացված կադրերին. «Ժողովուրդ»

Իշխանությունը պաշտոն կտա «նախկիններից» մնացած կոռումպացված կադրերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախարարներին նշանակելուց հետո պետական համակարգում սկսվել է փոխնախարարների փնտրտուքը։ Եղածներից ոմանք կպահպանեն իրենց պաշտոնները, բայց նոր անուններ նույնպես շրջանառվում են, չնայած որ գործող իշխանության համար այդքան էլ հեշտ չէ իրենց շարքերից պրոֆեսիոնալներ գտնելը։

Դա է պատճառը, որ նրանք երբեմն դիմում են «լավ մոռացված հինը» տարբերակին։ Օրինակ՝ առողջապահության համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, եւ որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում