12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Օգոստոսի 10-ին, ժամը 05։11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ–ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս․ Թ․ ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 1979 թ.) հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: