կարևոր
1177 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-10 09:16

Այսօր օգոստոսի 10-ն է․1793 թ. այս օրը Լուվրը բացվեց որպես թանգարան

Այսօր օգոստոսի 10-ն է․1793 թ. այս օրը Լուվրը բացվեց որպես թանգարան

Օգոստոսի 10, տարվա 222-րդ (նահանջ տարիներին՝ 223-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 143 օր։

  • 1519 թ. – Ֆեռնան Մագելանը սկսեց աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
  • 1793 թ. – Լուվրը բացվեց որպես թանգարան։
  • 1821 թ. – Միսսուրին դարձավ ԱՄՆ-ի 24-րդ նահանգը։
  • 1899 թ. – ծնվել է Մկրտիչ Խերանյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (մահ. 1970 թ.):
  • 1916 թ. – ծնվել է Էռնեստ Դերվիշյանը, ամերիկակահայ զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով (մահ. 1984 թ.)։
  • 1920 թ. – կնքվեց Սևրի պայմանագիրը։
  • 1920 թ. – Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ-ի կառավարությունների միջև կնքվեց համաձայնագիր
  • 1924 թ. – ծնվել է Երվանդ Մանարյանը, հայ սիրված դերասան, ռեժիսոր և սցենարիստ, աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում որպես ռեժիսոր (մահ. 2020 թ.):
  • 2003 թ. – ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, գտնվելով Միջազգային տիեզերակայանում, ամուսնացել է Եկատերինա Դմիտրիևայի հետ, որն այդ պահին գտնվում էր Հյուսթոնում։