կարևոր
262 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 23:45

Օգոստոսի 10-ին կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 10-ին կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` օգոստոսի 10-ին առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Երևանում oգոստոսի 10-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում`  18-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի  +22, ցերեկը՝ +37, երեկոյան՝ +35 աստիճան տաքություն։