կարևոր
280 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 22:58

Անցկացվել են հրամանատարական հավաքներ․ ՀՀՊՆ

Անցկացվել են հրամանատարական հավաքներ․ ՀՀՊՆ

Մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով 5-րդ զորամիավորումում նորանշանակ կրտսեր հրամկազմի մասնակցությամբ անցկացվել են հավաքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Զինծառայողներին ներկայացվել է մարտական պատրաստության գործընթացը, հրամանատարի և շտաբի աշխատանքի կարգը մարտական խնդիրն ստանալուց հետո, մարտական գործողությունների վարման ընթացքը և այլն։ Նաև  ստուգվել են մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները տարբեր առարկաներից։