կարևոր
262 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 22:02

Ասպիրանտներն ու հայցորդները կստանան աջակցություն․ երկարաձգվել է հայտերի ընդունման ժամկետը․ ԿԳՄՍ

Ասպիրանտներն ու հայցորդները կստանան աջակցություն․ երկարաձգվել է հայտերի ընդունման ժամկետը․ ԿԳՄՍ

Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթը, որի հայտերի ընդունման ժամկետը կրկին երկարաձգվել է։

Հայտերն առցանց կընդունվեն մինչև 2021 թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00-ը։ 

Պահանջվող փաստաթղթերն առձեռն կարելի է ներկայացնել մինչև 2021 թ. սեպտեմբերի 3-ը:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1986 թ. հունվարի 1-ից հետո ծնված և պետական պատվերով առկա ուսուցմամբ սովորող ասպիրանտները (այդ թվում՝ 2021 թվականին ասպիրանտուրա ընդունված), պետական պատվերով հեռակա ուսուցման 2-4-րդ կուրսերի ասպիրանտները և 2-4-րդ տարվա հայցորդները: