կարևոր
2437 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 21:34

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան զոհեր

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան զոհեր

Այսօր՝ օգոստոսի 9-ին ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Opel Corsa մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը։