11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Մինչեւ օգոստոսի 12-ը Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, հնարավոր են անձրեւ եւ ամպրոպ, ինչպես նաեւ՝ քամու ուժգնացում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գետերում կանխատեսվում է ջրի մակարդակի բարձրացում մինչեւ կրիտիկական մակարդակ, ինչպես նաեւ՝ ցանցերի իջեցում լեռնային շրջաններում: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթները Սոչիի տարածքում կպահպանվեն օգոստոսի 10-ին, 11-ին եւ 12-ին: Տեղ-տեղ կլինեն հորդառատ անձրեւներ, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում՝ մինչեւ 20-24 մ/վ արագությամբ։
Հանգստավայրի բնակիչներին եւ հյուրերին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ջրի մոտ հանգստից, ինչպես նաեւ՝ ավտոմեքենաները չթողնել ծառերի տակ, գետերի մոտ եւ գովազդային վահանակների տակ»,- ասված է հաղորդագրության մեջ: