կարևոր
229 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 20:17

Ընդունեք, որ չկրակելու հրաման է եղել կամ ՊՆ նորանշանակ նախարարը տարրական հրամաններ է տալիս․ Հայկ Մամիջանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ այսօր «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը դիմեց Անդրանիկ Քոչարյանին եւ խնդրեց, որ ինչ կպատմի՝ դա էլ ներառի իր զեկույցներում՝ որպես մարտի մեկի գործով նախկին փաստահավաք խմբի ներկայացուցիչ։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մի շարք ՔՊ-ականներ այսօր խոսեցին մարտի մեկի դեպքերից եւ հիշատակեցին, որ բանակն օգտագործվել է քաղաքական նպատակներով՝ Հայկ Մամիջանյանը պատմեց, որ այդ ժամանակ եղել է Մյասնիկյանի արձանի մոտ որպես ցուցարար․ Մի դրվագ հիշեցնեմ․ երբ ձեր ներկայիս քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտավ արձանի շրջակայք, չգիտեմ, թե ձեզանից քանիսն էին այդ ժամանակ ներկա, որ հիմա այդպես բոցաշունչ ելույթներ եք ունենում մարտի մեկի մասին։ Ցուցարարները սկսեցին ծափահարել նրան։ Նա բարձր սկսեց բղավել՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր վերցրեք ու փայտեր․․․այդ քարերն ու փայտերը, պարոն Քոչարյան, կարող էին լինել տասը զոհի պատճառ։ Մարտի մեկի մասին խոսելիս, պարոն Վահագն Ալեքսանյան, նկատի ունեցեք՝ դա այն ժամանակ էր, երբ դուք ԲՀԿ-ի համար էիք աշխատում, ուստի դժվար ներկա լինեիք եւ իմանայիք, թե ինչի մասին է խոսքը։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Պարոն Քոչարյանը թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ է: ՆԱՏՕ-ն երկու անգամ պատերազմից հետո արել է նիստ, որի ընթացքում ձեր կողմից ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի ներգրավվածության, F16-երի և այլնի մասին բարձրաձայնման փաստ ես ԱԺ կայքում չգտա։

Այսօր առաջադրված է ԱԺ Պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել մի մարդու, ով նախորդ գումարման ԱԺ-ի աշխատանքների շրջանում ասել էր, որ անհրաժեշտ է դիվանագիտական երկկողմ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, տեսանյութը առկա է:

Երբ մենք խոսում էինք Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի մասին, ու անդադար ասում էի, որ երբեք չի կարող Ազգային ժողովը հայտնվել լուսանցքում Արցախի հարցի վերաբերյալ, անդադար քննարկվում էր, որ նման խնդիր չկա, բայց պարոն Քոչարյանն, այսօր մեր գործընկերոջ հարցին պատասխանելով, ասաց, որ բանակցություններ ընթանում են»։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։