կարևոր
196 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 19:03

Նոյեմբերի 9-ից հետո որ Քարվաճառից առանց մի կրակի դուրս են գալիս, եթե կապիտուլյացիա չէ, ի՞նչ է․ Գեղամ Մանուկյան

Առաջին բանը, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի թեկնածուի ելույթում ականջս կարոտ մնաց մի բառի, Արցախի Հանրապետության պաշտպանունակության վերականգնման, վերազինման, ամրացման մասին է։  Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Որպես ծրագրային ելույթ առնվազն մեկ նախադասությունով որպես ուղերձ հայ ժողովրդին, արցախահայությանը, պետք է ասվեր, որ Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում դա է։ Երկրորդը՝ աշխարհազորի մասին չխոսվեց։ 2020թ․ հոկտեմբերի 28-ին պաշտպանության մասին օրենքում կատարված փոփոխությունով հիմք պետք է դրվեր աշխարհազորի, ցավոք սրտի պատերազմի ամենավատ օրերին էր։

Ցավոք սրտի 2016 թվականից այդ ամենը կարող էր արդեն կյանք, միս ու արյուն ստանար, 2016թ․ Ապրիլյան պատերազմից հետո դաշնակության պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում կամավորական խմբերի միավորների ձևավորման աշխատանք սկսվեց։  Զորահավաքների էինք գնում։ Բայց եկավ 2018թ–ը, ծրագիրը դադարեցվեց։ Երկու տարի դադարեցվեց, բարեբախտաբար ոչ մեկ չէր մտածում պատերազմի մասին։ 

Գեղամ Մանուկյանը նշեց, որ 2020–ին կամավորական խմբերի դաշնակցության կամավորական շարժման վաշտերն առանձնացան իրենց հերոսականությամբ։ «Աշխարհազորի մասին օրենքը փոխվել է, բայց դեռ չկա օրենսդրական այն համակարգը, որ սա կարող է կյանքի կոչվել, որ հետո չբողոքեն ՄՈԲ–ից ու կամավորներից»։ 

«Նոյեմբերի 9-ից հետո, որ Քարվաճառից առանց մի կրակի դուրս են գալիս, եթե կապիտուլյացիա չէ, ի՞նչ է, որ թուրքը եկավ նստեց Սյունիքում, ի՞նչ է, որ իմ դաշնակցական կամավոր ընկերները Սյունիքից լացելով մինչև վերջին պահը դուրս չէին գալիս, ստիպեցին, որ դուրս գան, ի՞նչ է։ Բայց պարոն Քոչարյանն ասում է հրադադար, ոչ թե կապիտուլացիա․․․

Բանակի դեմ արշավը շատ վաղուց է սկսվել, դեռ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, երբ տոնակատարության ժամանակ բանակի հրամանատարական կազմը ոտքի վրա էր մնացել, ստիպված դուրս եկավ, որովհետև ՀԿ սեկտորն էր նստած, անհայտ անձինք էին նստած»,-ասաց նա:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։