կարևոր
1510 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-09 18:10

Այս ամենից հետո կարող ենք միայն ասել, որ մեր ռազմավարական դիրքերը փայլուն կերպով տվեցինք ադրբեջանցիներին․ Սեյրան Օհանյան

Ակնհայտ է, որ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված մեր տարածաշրջանում, Հայաստանի Հանրապետության և Արցաախի շուրջը և մենք հասկանում ենք, որ հայաստանի Հանրապետությունն Աքրցախի հետ մեկ այլ գործոն էր անվտանգության և տնտեսության զարգացման տեսանկյունից և հիմա մեկ այլ գործոն՝ ստեղծված աշխարհագրական իրադրության մեջ և Արցախի և Հայաստանի անվտանգության համակարգում կանխարգելիչ և նաև հակաազդող միջոցառումներ ձեռնարկելու իրականության մեջ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այս տեսանկյունից մենք պետք է այսօր քննարկենք և համապատասխան գնահատական տանք պաշտպանության և անվտանգության հարցերի գծով հանձնաժողովի կատարած աշխատանքին և մենք պետք է ասենք, ոչ թե պատերազմը չօգնեց կամ պատերազմը խանգարեց, որպեսզի հանձնաժողովը լիարժեք աշխատի, այլ հակառակը՝ հանձնաժողովի կյատարած աշխատանքի արդյունավետության գնահատականը հենց պատերազմական իրավիճակում արագ աշխատելու և նաև համապատասխան վերահսկողություն իրականացնելու շրջանակներում մենք պետք է տեսնենք։ Նաև, քանի որ այս պատերազմի բացասական կողմերից մեիկն այն մեծ խառնաշփոթն էր, որ ստեղծվել էր Հայաստանի Հանրապետությունու, այդ քաոսը, օրինականության բացակայությունը նաև մարտական գործողությունների թատերաբերամից, դաշտից նաև զինծառայողների հետնահանջը այս տեսանկյունից նաև այս հանձնաժողովը պետք է համապատասխան համագործակցություն իրականացնի պետաիրավական հանձնաժողովի հետ, հատկապես քննիչների կատարած աշխատանքի ոչ միայն հիմա, այլև անմիջապես հենց պատերազամի ժամանակ արագ միջոցառումներ ձեռնարկելու տեսանկյունից»։

«Արմատական ընդդիմությունը և կոշտ արձագանքները հիմա անհրաժեշտություն են, քանի որ, ինչպես նկատում եմ, ինքնաքննադատության որևէ կետ չկա, որոշ մարդկանց մոտ մեղքի զգացումը բացակայում է»,– դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին ասաց Օհանյանը։

«Այս օրերին մենք հաճախ են լսում՝ փայլուն կատարեց իր աշխատանքը: Արդյո՞ք փայլուն էր ձեր կատարած աշխատանքը, արդյո՞ք փայլուն էր, որ բանակցային ամբողջ ռեսուրսը մսխվեց, արդյո՞ք փայլուն էր, որ մենք վատացրինք մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, իհարկե, փայլուն չէր, այս ամենից հետո կարող ենք միայն ասել, որ մեր ռազմավարական դիրքերը փայլուն կերպով տվեցինք ադրբեջանցիներին»,-ասաց Օհանյանը:

Անդրադառնալով Զինված ուժերում իրականացվող փոփոխություններին՝ ՊՆ նախկին նախարարն արձանագրեց, որ դրանց արդյունքում խաթարվել են ՊՆ- ԳՇ փոխհարաբերություններում.

«Դու՛ք եք ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացրել, չափից ավելի արագ երիտասարդացրել ԶՈՒ ղեկավար կազմը, ձեր ժամանակ է եղել ԶՈՒ կենտրոնական ապարատի ուռճացումը, մոբիլիզացիոն ռեսուրսների վերաբերյալ համապատասխան վերահսկողություն չի իրականացվել »,-ասաց Օհանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։