Նախագահի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանն այսօր ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Արայիկ Հարությունյանը, որն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Վահրամ Գրիգորյանը։