11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
28-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 1 ոսկե և 6 արծաթե մեդալ: Օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է շուրջ 590 ուսանող՝ աշխարհի ավելի քան 100 համալսարանից:
Երևանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ նույն բուհը ներկայացնող Արման Բայրամյանը, Վաչագան Դիլանյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանը՝ արծաթե մեդալների: Հայ-ռուսական համալսարանի ուսանող Արման Ֆահրադյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի սան Հրաչ Եղիազարյանը ևս նվաճել են արծաթե մեդալներ:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան մասնակիցներին մարզել և թիմը ղեկավարել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը և Ալբերտ Գևորգյանը: