23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Հարգելի հայրենակիցներ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխությունը։ Մասնավորապես՝ վերջինիս մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։ Դրա համար հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել սույն գործով հսկող դատախազին: Ճիշտ է, սա փոքր հաջողություն է, բայց ամեն ինչ սկսում է փոքր հաջողություններից»,- գրել է Ալեքսանյանը։