կարևոր
166 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 16:26

Եթե խոսքի ազատությունն այդքան չսահմանափակվեր, չէր լինի հասարակական հանրային կարծիքի միակողմանի ձևավորումը․ Արամ Վարդևանյան

Պետաիրավական հարցերով հանձաժողովի նախագահի թեկնածուն շեշտադրում կատարեց ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ՝ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված, բայց շեշտադրում չկատարվեց նրա վերաբերյալ, թե ոնց էր ստացվել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը նոյեմբերի 9-ից հետո տևական ժամանակ պահպանվեց։ ԱԺ-ում ելույթի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Կարծում եմ՝ պահպանման նպատակը բոլորի համար հայտնի էր, քաղաքական որոշակի գործընթացներ առկախելն էր, զսպելը, կանխելը, այլ կերպ ասած՝ սահմանադրական կոնկրետ դրույթների կատարումը պարզապես արգելափակելը։

Մյուս կողմից պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կարող էր  նաև կոնկրետ միջոցներ ձեռնարկեր, որպեսզի կառավարության որոշումը ռազմական դրության վերաբերյալ չլիներ այնպիսին, ինչիսին կար, մասնավորապես՝ խոսքի ազատության վերաբերյալ սահմանափակումները։ Եթե ռազմական դրության ժամանակ կառավարության որոշմամբ խոսքի ազատությունն այդքան չսահմանափակվեր, չէր լինի Արծրուն Հովհաննիսյանական իրականության ձևավորումը, չէր լինելու հասարակական հանրային կարծիքի այդպիսի միակողմանի ձևավորումը, որը հանգեցրեց նրան, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ մեր հայրենակիցներից ոչ ոք իրական պատկեր չէր կարողանում ընկալել։

Բոլոր այն դեպքերում, երբ մի զանգվածային լրատվամիջոց տեղեկություն էր հայտնում, որը հաճելի չէր այն իրականությանը, որը թելադրվում էր, պարզապես տուգանվում էինք։ Հիմքն էլ կառավարության որոշումն էր, որն էլ հետագայում այդպիսի սահմանափակումների մասով ճանաչվեց Սահմանադրությանը հակասող և անվավեր»,-նշեց պատգամավորը։

Արամ Վարդևանյանը նաև անդրադարձավ ԲԴԽ-ի այսօրվա վիճակին։ «Բարձրագույն դատական խորհուրդն ուներ քաղաքական նույն այս մեծամասնության կողմից կտրուկ փոփոխությունների արդյունքում նոր նախագահ, ի դեպ նոր նախագահն էլ եկել էր փոխարինելու Գագիկ Հարությունյանին, որը ԲԴԽ նախագահն էր, և ում մասին պարոն Վարդանյանը բավականին ակնածանքով խոսեց․․․»-նշեց նա։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։