կարևոր
226 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 15:52

Արցախում մեկ շաբաթում վնասազերծվել է ականանետի 2 ական, կասետային 16 ռումբ, թնդանոթի մեկ արկ և ավիացիոն 1 ռումբ

Արցախում մեկ շաբաթում վնասազերծվել է ականանետի 2 ական, կասետային 16 ռումբ, թնդանոթի մեկ արկ և ավիացիոն 1 ռումբ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում անցած շաբաթվա ընթացքում իրականացրել են ուժեղացված ծառայություն:

2021 թվականի օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 939 զանգ, որից 28-ը հրդեհների վերաբերյալ: Հրդեհավտանգ շրջանում հրշեջ փրկարար մասի բոլոր պահակախմբերն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Հրդեհների մեծ մասը՝ շուրջ 24 կանչ, բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկը՝ տրանսպորտում: Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում այրվել է մեկ բնակելի տուն, հրդեհի ևս 2 դեպք՝ բռնկվել է աղբանոցում:

Շաբաթվա ընթացքում սակրավորական ջոկատները հանրապետության բոլոր բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 3 պայթուցիչ, ականանետի 2 ական, կասետային 16 ռումբ, թնդանոթի մեկ արկ և ավիացիոն 1 ռումբ:

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է կենցաղային բնույթի 25 կանչ, սոցիալ կենցաղային՝ 32 պատահար: Բոլոր ահազանգերով փրկարարները կանչի վայր են մեկնել և օգնություն ցուցաբերել բնակչությանը:

Շաբաթվա ընթացքում փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խմբերն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացրել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է 1631 աճյուն:

Որոնումներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: