կարևոր
280 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 15:14

Մեկնարկել են «Հաշմանդամային սպորտի հանրապետական մարզական խաղերը»՝ նվիրված Կոմանդոսի հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ մեկնարկել է «Հաշմանդամային սպորտի հանրապետական մարզական խաղեր» 2021 թվականի միջոցառումների շարքը։

Երկու ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզական հերթական միջոցառումը նվիրված է Ազգային հերոս Արկադի-Տեր Թադևոսյանի հիշատակին։ Օգոստոսի 6-ից մեկնարկած միջոցառումների շարքն ընդգրկում է տարբեր մարզաձևեր։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանի խոսքով, մարզական նման միջոցառումները կարևոր են նախ նրանով, որ հնարավորություն է տրվում  ֆիզիկական սահմանփակ կարողություններ ունեցող մարզիկներին, ինչպես նաև տեսողական ու լսողական խնդիրներ ունեցող անձանց դրսևորել իրենց մարզական ներուժը։ Մասնակիցները թվով 100 են, հաղթողների համար նախատեսված է խրախուսական մրցանակներ։

Մանրամասները՝ տեսանյութում։