կարևոր
367 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 14:54

Չլսեցի սահամանադրական փոփոխություների օրակարգին անդրադարձ, արդյոք այն գտնվո՞ւմ է Ձեր քաղաքական թիմի օրակարգում․ Արմեն Գևորգյան

Ձեր ելույթում չլսեցի անդրադարձ՝ հանրային ծառայության ոլորտի բարեփոխումների, արդյոք Դուք ծանո՞թ եք հանրային ծառայությունների ոլորտին վերաբերող փաթեթին և ինչպես եք այն գնահատում, որքանով է այն իրատեսական։ Այս մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հարցեր ուղղեց ՔՊ-ական, պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին, նաև հիշեցրեց, որ երբ 2000-ականներին քաղաքացիական ծառայությունը ներդրվում էր, Հայաստանի փորձը համարվում էր լավագույնը տարածաշրջանում և համաշխարհային բանկն այն տարածում էր տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ։

«Ես նաև չլսեցի սահամանադրական փոփոխություների օրակարգին անդրադարձ, արդյոք այն գտնվո՞ւմ է Ձեր քաղաքական թիմի օրակարգում, եթե այո, ապա առաջիկա անելիքները որո՞նք են լինելու»,– ասաց Արմեն Գևորգյանը։

Վարդանյանը ի պատասխան նշեց, որ առաջիկայում կուսումնասիրեն և կհասկանան, թե ինչքանով է իրատեսական հանրային ծառայության մասին փաթեթը, իսկ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցին վերջինս ասաց, որ դրանք պետք է լինեն հայրենական:

Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով: