կարևոր
1087 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-09 13:54

Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մասին պատասխան չտվեց

Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության վերաբերյալ, մասնավորապես, ըստ Ձեզ՝ ի՞նչ իրավական կարգավիճակ ունի այս հայտարարությունը, այն գրավոր փաստաթուղթը, որը հրապարակվել է։ Այս մասին ՔՊ-ական, պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնախու Վլադիմիրի Վարդանյանին հարցեր ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Արդյոք ձեր հանձնաժողովի կողմից իրականացվե՞լ է ոլորտային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողություն և կոնկրետ արդյունքներ կարող եք ներկայացնել նկատի առնելով, որ Դուք ԱԺ 7-րդ գումարումում ղեկավարել եք այս նույն հանձնաժողովը։ Եվ նկատի առնելով, որ բազմաթիվ քաղաքական հետապնդումներ կապված են քննիչների, դատախազների, նախաքննական մարմինների կողմից ոչ իրավաչափ գործողությունների հետ, արդյոք ձեր հանձնաժողովում եղե՞լ են քննարկումներ, Ձեր հանձնաժողովը ուշադրություն դարձրե՞լ է ապօրինություններին»,– հարց ուղղեց Մինասյանը։

Վլադիմիր Վարդանյանը կապիտուլյացիոն հայտարարության մասին պատասխան չտվեց, հղում անել ազգային անվտանգության հարցերը: