12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հնգօրյա ժամկետն ավարտվել է, բայց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից դեռեւս ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ առաջարկ չի ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նախագահի աշխատակազմից։
Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, իսկ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների եւ նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը եւ համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան»։
Նիկոլ Փաշինյանը օգոստոսին 2-ին էր իրավունքի ուժով նշանակվել ՀՀ վարչապետ։ NEWS.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասել է, որ ՀՀ նախագահին՝ նախարարներ նշանակելու գրավոր առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 7-ն էր։
Օգոստոսի 9-ի դրությամբ, թափուր է մնացել միայն ԱԳ նախարարի պաշտոնը։ Այս պահին Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ԱԳ փոխնախարար Արմեն Գրիգորյանը։