Եթե չուտենք, չխմենք ու ձեզ լսենք, կիմանանք, թե Հայաստանում իդեալական վիճակ է, մի երկու իրավական խնդիրներ կան, որոնք կուղղենք և ամեն ինչ լավ կլինի։ ԱԺ-ում Վլադիմիր Վարդանյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ մայիսի 17-ին՝ հանրային քննարկման ժամանակ, Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ.
«Խնդրում եմ կոնկրետ ասել, թե ինչ նկատի ունեք ամայի տարածքներ ասելով։ Նշեք այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ։ Երբ եք հասցրել փոխել Սահըմանադրության հոդված 14-րդը, որով ամրագրվում է, որ ՀՀ Զինվցած Ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնամխելիությունը»,-հարց ուղղեց Քրիստինե Վարդանյանը։
«Խոսքը վերաբերում է տեսականորեն կղզիներին, որոնք կարող են ինչ-որ մի տեղ առաջանալ հրաբուխից։ Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ-ի դերակատարությանը, ապա զինված ուժերը պետք է կատարեն իրենց սահմանադրական պարտականությունները։ Չի կարելի նենգափոխել իմ խոսքերը, չի կարելի առանձնացնել իմ խոսքերը կոնտեքստից և չի կարելի ինձ մեղադրել նրա մեջ, որ կոչ եմ արել, որ մենք ունենանք ներպետական կոնսոլիդացիա, որը հնարավորություն կտա էլ առավել արդյունավետ պաշտպանել մեր սահմանները»,-ասաց պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց իր հարցապնդումը՝ թեկուզ Ձեր բերած կղզիների օրինակով ասեք, որն եք Դուք Հայաստանի Հանրապետությունում համարում եք ամայի տարածք, որը ինչ–որ պայմաններում Հայոց բանակը պետք է չպատշպանի։ Եթե չեք ցանկանում կոնտեքստից կտրվի Ձեր խոսքը, ապա կարող եք հիմա ներողություն խնդրել և ասել, որ սխալ եք արտահայտվել։
Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով: