կարևոր
232 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 12:18

Գերատեսչություններում նշանակվում են պատահական մարդիկ՝ իշխանությունների ծանոթներ ու բանակի ընկերներ. Գեղամ Մանուկյան

Տարիներ շարունակ շատ-շատերն իշխանություններին քննադատել են խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակելը, որը շատ հաճախ եղել է: 2018-ին իշխանության եկած քաղաքական ուժը դատապարտում էր դա, բայց կարճ ժամանակ հետո գերդաստաններով դարձնում ԱԺ պատգամավոր, բանակի ընկեր լինելով նշանակում պաշտոնների, նույնիսկ հայտնի դեպքեր կան, օրինակ՝ Սուրեն Պապիկյանի բանակի ընկերներին կարելի է տեսնել շատ գերատեսչություններում: Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին հարցերի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Պարոն Վարդանյան, փորձառություն է աշխատակազմի ղեկավարը, չե՞ք գտնում արդյոք, որ քաղաքացիական ծառայության, հանրային ծառայության մասին օրենքներն առնվազն բովանդակային առումով սկսվել են ձևախեղվել, որովհետև ի տարբերություն ձեր կարիերայի, որը երկար փորձառությունով է, այսօր Հայաստանում գլխավոր քարտուղար, նախարարություններում, տարբեր գերատեսչություններում նշանակվում են ծանոթներ, պատահական մարդիկ»,-հարցրեց Գեղամ Մանուկյանը, որին ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց.

«Չափազանց կարևոր է ունենալ արժանիքահեն քաղաքացիական և հանրային ծառայություն: Այո, պրոֆեսիոնալիզմը պետք է լինի ամենուրեք, բայց միաժամանակ եկեք հստակ հասկանանք, թե որտեղ է ավարտվում այն ծառայությունը, որը երաշխավորված է պետության կողմից և որտեղ է սկսվում քաղաքական պաշտոնների նշանակումը»:

Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով: