կարևոր
322 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 10:00

Ազգային Ժողովի նիստը․ ՈւՂԻՂ

Ազգային Ժողովի նիստը․ ՈւՂԻՂ

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 9-ին, քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։

12 մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովի նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովի նախագահների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

Նախորդ նիստում «Հայաստան»-ի ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունը նախագահների թեկնածուներ առաջադրելու համար ընտրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:

Հիշեցնենք նաև՝ ԱԺ նախորդ նիստին իշխանությունը մերժեց ընդդիմության առաջարկած Արցախի հարցերով հանձնաժողով ձեւավորելու առաջարկը։