կարևոր
169 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 09:20

Այսօր օգոստոսի 9-ն է․ 1945 թ. այս օրն ԱՄՆ-ն ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա

Այսօր օգոստոսի 9-ն է․ 1945 թ. այս օրն ԱՄՆ-ն ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա

Օգոստոսի 9, տարվա 221-րդ (նահանջ տարիներին՝ 222-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 144 օր։

  • մ.թ.ա. 48 թ. – Ֆարսալոսի ճակատամարտում Հուլիոս Կեսարի ղեկավարած զորքը պարտության մատնեց Գնեոս Պոմպեոսի զորքին։
  • 378 թ. – Ադրիանապոլսի ճակատամարտում վեստգոթերը ջախջախիչ պարտության մատնեցին Հռոմեական կայսրությանը։
  • 1483 թ. – Վատիկանում լուսավորվեց Սիքստինյան կապելլան։
  • 1919 թ. – մահացել է Էռնստ Հեկկելը, գերմանացի բնագետ և փիլիսոփա (ծն. 1834 թ.)։
  • 1945 թ. – ԱՄՆ-ն ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա:
  • 1963 թ. – ծնվել է Ուիթնի Հյուսթոնը ամերիկացի ճանաչված երգչուհի (մահ. 2012 թ.)։
  • 1965 թ. – Սինգապուրը հռչակեց իր անկախությունը և առանձնացավ Մալայզիայից։
  • 1974 թ. – Ութերգեյսթյան սկանդալի պատճառով ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց։
  • 1975 թ. – մահացել է Դմիտրի Շոստակովիչը, ծագումով լեհ, ռուս նշանավոր կոմպոզիտոր (ծն. 1906 թ.)։