կարևոր
601 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-08 22:53

Հանձնվածների ու դեռևս չհանձնվողների հարաբերակցությունն է որոշելու մեր ապագան. Քրիստինե Վարդանյան

Հանձնվածների ու դեռևս չհանձնվողների հարաբերակցությունն է որոշելու մեր ապագան. Քրիստինե Վարդանյան

 «Հայաստան» խմաբկցության պատգամավոր, ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեսյբուքյան գրառում է կատարել, խմբակցության պատգամավորական մեծ խմբով Տավուշի մարզի գյուղեր այցի մասին։ Պատգամավորն իր գրառման տեքստում շեշտել է. «...որքան ժամանակն անցնում է, այնքան համազվում եմ, որ հենց արդեն հանձնվածների ու դեռևս չհանձնվողների հարաբերակցությունն է որոշելու մեր ապագան»։

««Քանի դեռ մարդը չի հանձնվում նա ավելի ուժեղ է, քան իր ճակատագիրը»,- ասում էր Ռեմարկը։

Իսկ կարելի՞ է նույնը պրոեկտել նաև ազգերի վրա, ու եթե այո, ապա ոնց ճշտենք՝ մենք հանձնվել ենք, թե՝ ոչ։

Այսօր Տավուշում էինք, շրջեցինք այն հայկական գյուղերով, որոնք քպականները անվանում են «Հայաստանի տարածքում եղած ադրբեջանական գյուղեր»։

Մարդիկ տարբեր էին, կային նաև մեզնից արմատապես քաղաքական տարբեր հայացքներ ունեցողները։ Բայց բոլորի դեպքում նույնն էր երկու բան՝ կյանքի պայմանները և սեփական հողը «ատամներով պահելու» վճռականությունը։

Փշաքաղվեցի, երբ այստեղ՝ եկեղեցու ճիշտ դիմաց գտնվող 30 տարիների ընթացքում հայրենիքի համար նահատակվածներին նվիրված հուշարձանի մոտ, Կիրանցի գյուղապետն ասաց, որ թշնամին 300 մետրի վրա է, բայց գյուղում դատարկ տուն չկա։

Որքան գնում՝ Արցախ, Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք այցերն ավելի ծանր են դառնում, մեր բոլորի ապագան էլ ավելի մշուշոտ։ Բայց որքան ժամանակն անցնում է, այնքան համազվում եմ, որ հենց արդեն հանձնվածների ու դեռևս չհանձնվողների հարաբերակցությունն է որոշելու մեր ապագան»,- գրել է նա։