կարևոր
2368 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-08 22:10

Կցանկանայի այլ կերպ հեռանալ, չնայած հրաժեշտները երբեք հաճելի չեն լինում. Լիոնել Մեսսի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայից» հեռանալու առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լիոնել Մեսսին հանդես է եկել խոսքով։

«Կցանկանայի մարզադաշտում հրաժեշտ տալ երկրպագուներին։ Կցանկանայի լսել վերջին ծափահարությունները։ Համավարակի ժամանակ կարոտել էի նրանց ու ուզում էի լսել՝ ինչպես են վերջին անգամ վանկարկում անունս։ Լավ հրաժեշտ կլիներ։ Բայց այլ կերպ ստացվեց, ու ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, զգացել եմ այս ակումբի սերը։

Հույս ունեմ՝ կվերադառնամ «Բարսելոնա» ցանկացած կարգավիճակով։ Հույս ունեմ՝ կկարողանամ իմ ներդրումն ունենալ «Բարսելոնայի» մեծագույն ապագայի գործում։ Հավանաբար, մոռացա այն ամենի մեծ մասը, ինչ ուզում էի ասել, բայց ամենալավ վիճակում չեմ։ Շնորհակալ եմ ողջ աշխարհին»,-Մեսսիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Ի դեպ  ավելի ուշ նա գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում.

«Կցանկանայի այլ կերպ հեռանալ, չնայած հրաժեշտները երբեք հաճելի չեն լինում: Ես ուրախությամբ կմնայի, ամեն ինչ արեցի դրա համար, բայց չստացվեց:

Ես հեռանում եմ, բայց հրաժեշտ չեմ տալիս: Մինչ նոր հանդիպում: Առաջ «Բարսա»,- գրել է Մեսսին ու լուսանկարներ հրապարակել հրաժեշտի միջոցառումից: