կարևոր
88 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-08 21:59

Տոկիոյի օլիմպիական խաղերի փակման արարողությանը նվիրված հրավառությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տոկիոյում ավարտվեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Փակման պաշտոնական արարողության եզրափակիչ մասում Տոկիոյի քաղաքապետը Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ հաջորդ խաղերը հյուրընկալող քաղաքի ղեկավարին:

 Ի դեպ Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկի 47-րդ տեղով եզրափակեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը. մեր երկրի հավաքականը, որ ներկայացված էր 17 մարզիկով՝ նվաճեց 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Ինչպես տեղեկացնում է Տոկիո-2020-ի պաշտոնական կայքը, 1-ին տեղում ԱՄՆ-ի հավաքականն է, որին գրեթե վերջին պահին հաջողվել շրջանցել Չինաստանին. ԱՄՆ-ն նվաճել է 39 ոսկե, 41 արծաթե, 33 բրոնզե մեդալ, ընդհանուր՝ 113 մեդալ, Չինաստանի ցուցանիշն է՝ 38 ոսկե,, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ (ընդհանուր՝ 88 մեդալ։ Ռուսաստանը նվաճել է 71 մեդալ, որից 20-ը՝ ոսկե, 28-ն՝ արծաթե և 23-ը՝ բրոնզե։ Չորրորդը դարձած Մեծ Բրիտանիայի հավաքականի 65 մեդալներից 22-ն ունեն ոսկե, 21-ն՝ արծաթե և 22-ը՝ բրոնզե փայլ, իսկ Օլիմպիական խաղերն ընդունած երկրի ներկայացուցիչները նվաճել են 58 մեդալ, որից 27-ը՝ ոսկե, 14-ն՝ արծաթե և 17-ը՝ բրոնզե։

Հայաստանին հարևան երկրներից Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում Վրաստանը 29-րդն է, նվաճել է 8 մեդալ (2), Իրանը՝ զբաղեցրել 33-րդ տեղը, ունի 2 ոսկե  մեդալ: Ադրբեջանը նույնպես 33-րդն է, առանց ոսկե մեդալի: Թուրքիան 13-րդն է՝ 13 մեդալ, որից 2-ը՝ ոսկե,

Տոկիոյի Օլիմպիադայի ծրագրում ընդգրկված էր 33 մարզաձև, որոնք միավորում էին 50 մրցաձև։ Խաղերում խաղարկվել է մեդալների 339 հավաքածու՝ 33-ով ավել, քան 2016-ի Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերում: