կարևոր
5062 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-08 19:37

«Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով օդում մնացած ուղևորներ այլև չկան. նրանք բոլորը տարհանվել են

«Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով օդում մնացած ուղևորներ այլև չկան. նրանք բոլորը տարհանվել են

 «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով օդում մնացած ուղևորներ այլև չկան. նրանք բոլորը տարհանվել են, գտնվում են անվտանգ պայմաններում: Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ կայծակի պատճառով էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են առաջացել, որի հետեւանքով ճոպանուղու երկու վագոն մնացել է օդում կախված։ Վագոններից մեկում եղել է 25 ուղևոր և մեկ ուղեկցորդ, մյուսում՝ 15 ուղևոր և մեկ ուղեկցորդ։

Հիշեցնենք. Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա: