կարևոր
103 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-08 19:23

Գեղարքունիքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, գյուղացիները մասամբ կարողանում են իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ. Գեղամասարի համայնքապետ

Գեղարքունիքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, գյուղացիները մասամբ կարողանում են իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ. Գեղամասարի համայնքապետ

Գեղարքունիքում սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է, գյուղացիները մասամբ կարողանում են իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը: 

«Որ հատվածները որ վտանգի տակ են, գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում, իսկ որ հատվածներում, որ ավելի անվտանգ է, մարդիկ պարտադիր իրականացնում են գյուղատնտեսական գործունեություն, բայց դե ամեն դեպքում մարդիկ անհանգիստ են»,- ասել է նա:

Խոշոր եղջերավոր անասունների թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներ անցնելու նոր դեպքեր չեն եղել:

 «Կութից 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ էին անցել թշնամու կողմ, որը մինչեւ հիմա չեն վերադարձրել, Կառավարությունն էլ ուրբաթ օրվա դրությամբ այդ մարդկանց չի փոխհատուցել»,-նշել է համայնքապետը:

Նշյալ 80 գլուխ խոշոր եղջերավոր անասունները պատկանում էին 5 ընտանիքի:

Հավելենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։