կարևոր
1219 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-08 13:48

Ռումինիայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը. Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Ռումինիայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը. Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

  Ռումինիայում օգոստոսի 9-ին կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է 117 մարզիկ:

Չեմպիոնական տիտղոսի համար պայքարին Հայաստանից կմասնակցեն Էլինա Դանիելյանը,  Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: