կարևոր
2893 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-08 13:10

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 2 վիրավոր. սպանության կասկածյալը Իսպանիայի քաղաքացի է

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 2 վիրավոր. սպանության կասկածյալը Իսպանիայի քաղաքացի է

Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ըստ shamshyan.com կայքի՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիրավորները Էջմիածին քաղաքի բնակիչներ են:

72-ամյա Շողակաթ Գրիգորյանը և 64-ամյա Սարգիս Մինասյանը հիվանդանոց են տեղափոխվել Էջմիածնի Թամանյան փողոցի 20Ա տանից։ Ոստիկաններն ու քննիչները, ժամանելով նշված հասցե, 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 74-ամյա Վիլեն Գրիգորյանի դին։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ տղամարդը, ով վարձով է բնակվել այդ տանը, մի քանի դանակներով տանտերերին դանակահարել է։

«Էդ պահին հարևանը, վտանգելով իր կյանքը, մոտեցել է, որ բաժանի, օգնի, էդ տականքը նրան էլ ա հարվածել, որից հետո էդ մարդկանց թողնելով անօգնական՝ փախել ա։ Բայց լսեցինք, որ  սպանությունը կատարողը բռնվել ա ու տեղափոխվել ա Էջմիածնի ոստիկանություն»,-պատմել են նրանք։

Կայքի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալը, ով որպես վարձակալ, բնակվում էր այդ տանը, ամիսներ առաջ Հայաստան վերադարձած, Իսպանիայի քաղաքացի, 35-ամյա Արման Մ-ն է։  Կասկածյալը ձերբակալվել է։ 

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակները, իսկ տան մի քանի հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր։