կարևոր
1720 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-08 12:23

Սոչիում ամպրոպի պատճառով օդանավերը չեն կարողացել վայրէջք կատարել

Սոչիում ամպրոպի պատճառով օդանավերը չեն կարողացել վայրէջք կատարել

 

Սոչիում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 5 օդանավ ստիպված վայրէջք է կատարել Անապայի և Կրասնոդարի օդանավակայաններում:

Ըստ Ria.ru կայքի՝ գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձր մնալ, մասնագետները  չեն բացառում նաև պտտահողմերի առաջացումը։ Բացի այդ, հանգստյան գոտի համարվող ՌԴ այդ քաղաքում մինչև օգոստոսի 9-ը փոթորկի նախազուշացում է հայտարարված։