կարևոր
412 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-08 12:09

Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը. հայտարարություն

Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը. հայտարարություն

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: Կառույցը հորդորում է հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը: 

«Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր ողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ: Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, ովքեր բնակվում են ցածրադիր գոտիներում և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն: Խնդրում ենք, հնարավորինս խնայողաբար օգտագործեք ջուրը, հիշեք՝ հազարավոր մեր համաքաղաքացիներ զրկված են կենսատու հեղուկից... 

Եվս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում: