կարևոր
112 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-08 10:25

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վթարի են ենթարկվել ՌԴ 102 ռազմաբազայի զինծառայողները. կա 1 զոհ եւ վիրավորներ

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վթարի են ենթարկվել ՌԴ 102 ռազմաբազայի զինծառայողները. կա 1 զոհ եւ վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։  Ժամը 06։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

 Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ 4 անձ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով 1 տուժած տեղում մահացել է:

Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը և վիրավորները զինվորականներ են։  Ըստ shamshyan.com կայքի՝ թե մահացածը, թե վիրավորները ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում։