կարևոր
514 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-08 11:38

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 234 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 234 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 157 դեպք, որոնցից 221 216-ն` առողջացման, 4650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդութունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5164 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 392 050 թեստավորում:

  ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին կատարվել է 6748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 234 նոր դեպք, գրանցվել է առողջացման 173, մահվան 9 դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1127 է: