կարևոր
316 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 23:53

Օգոստոսի 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ

Օգոստոսի 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում oգոստոսի 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում oգոստոսի 8-ին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +24, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +34 աստիճան տաքություն։