կարևոր
112 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 20:35

Մայր բուհի «ապաքաղաքականացումը»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

  
Երեւանի Պետական Համալսարանը ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Նա ԱԺ-ի 7-րդ գումարման Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է:

Նախկին պատգամավորը նոր խորհրդարանում ընդգրկված չէր կուսակցության ցուցակում, քանի որ ավելի վաղ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Մայր Բուհի ռեկտորի պաշտոնում իշխանության ցանկալի թեկնածուն հենց Հովհաննես Հովհաննիսյանն է:

Հիշեցնենք` տեւական ժամանակ է՝ Երեւանի Պետական Համալսարանը ռեկտոր չուներ: Գիտխորհրդի՝ ապրիլի 23-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Այս նշանակումը, սակայն քննարկումների տեղիք է տվել:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում: