23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Վեց երկրի, այդ թվում` Հայաստանի մոտ 800 զինծառայող կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում: Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
Զորավարժություններին կներգրավվի նաեւ Ռուսաստանի զինված ուժերի 90 միավոր տեխնիկա, այդ թվում՝ երկու «Մի-24» եւ «Մի-8» ուղղաթիռ, «Սու 24» եւ «Սու-34» ինքնաթիռներ: Միջոցառմանը ՀԱՊԿ անդամ երկրների այլ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ նույնպես կլինեն: